Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ճգնաժամի հաղթահարման ռեպրեսիվ մեթոդները

Ճգնաժամի հաղթահարման ռեպրեսիվ մեթոդները
20.12.2014 | 13:03

Մի բան հայրենի կառավարությունը չի հասկացել: Նույնիսկ տնտեսական ճգնաժամը հնարավոր չէ հաղթահարել ռեպրեսիվ մեթոդներով: Նման լուծումները ժամանկավոր բնույթ են կրում՝ անխուսափելիորեն հանգեցնելով ավելի տխուր հետևանքների: Հիմա կառավարության խնդիրը սոցիալական բունտի կանխումն է ու նախատոնական եռուզեռի իմիտացիա ստեղծելը, որին կհաջորդեն երկար տոները:
Կատարվող քայլերի արհեստականությունն ակնհայտ է. ոչ շուկայական մեխանիզմներով կայունացվում է դրամը, մեկ կենտորնից թելադրվում է սուպերմարկետների, լիցքավորման ու փոխանակման կետերի սակագնային, առևտրի ու դրամային քաղաքականությունը: Դա հանգեցնելու է որոշակի կայունության, մեր ժողովրդի մենթալիտետը հաշվի առնելով՝ կանխվելու են սոցիալական հուզումները՝ գոնե մինչև Ամանոր: Մեծ հաշվով՝ գոհ են մնալու նաև օլիգարխները, ովքեր գների տատանումների միջոցով կարողանալու են ստանալ իրենց գերշահույթները:
Տնտեսության իրական ճգնաժամն իրեն զգացնել է տալու հունվարի կեսերից հետո, երբ Ամանորի պատրանքներից ժողովուրդը դուրս է գալու դատարկ գրպաններով ու սեղաններով, կոմունալ վարձերն ու վերցված վարկերը վճարելու անկարողությամբ, հետամանորյա «անակնկալների» (ապրանքների, ծառայությունների թանկացում) անխուսափելիությամաբ: Այդ ժամանակ կառավարությանն այլևս չեն փրկի կիսատ-պռատ, ռեպրեսիվ քայլերը, ժողովուրդն էլ կանգնած կլինի արտագաղթի ու ընդվզելու երկընտրանքի առաջ: Արտագաղթի «պատուհանը» զգալիորեն նեղացել է, որովհետև «խոպանի հայրենիք» Ռուսաստանում ճգնաժամն ավելի խորքային է:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1440

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ